Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկացել և որքանով

Առաջին անհրաժեշտության որ մթերքներն են թանկացել և որքանով
04.12.2020 | 15:40

«Ժողովուրդը» գրել է.

«Հայաստանում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքը 2.8 տոկոսով թանկացել են: Այն հիմնականում պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, շաքարի և շաքարավազի, յուղերի, բանջարեղենի 1.9-20.5 տոկոս գնաճով: Բանջարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 20.5 տոկոս: Միրգը թանկացել է 1.9 տոկոսով: Կաթնամթերքի, պանրի և հավկիթի շուկաներում ևս թանկացում է արձանագրվել. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս շուկաներում գնաճը կազմել է 2 տոկոս: Ձուն մեկ ամսում թանկացել է 7.6 տոկոսով, շաքարավազի շուկայում նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, արձանագրված թանկացումը կազմել է 2 տոկոս:


ՀՀ վիճակագրական կոմիտեն գնաճ արձանագրել է ձկան և ծովամթերքի շուկաներում 0.5 տոկոսով: Ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը մեկ ամսում թանկացել են 0.4 տոկոսով: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հացաբուլկեղենի և ձավարեղենի գները նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, աճել են 0.2 տոկոսով: Փոխարենը նվազել են սուրճի, թեյի կակաոյի գները՝ 0.1 տոկոսով: Իսկ մսամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում գների մակարդակը, նախորդ ամսվա համեմատ, մնացել է անփոփոխ»:

Դիտվել է՝ 6440

Մեկնաբանություններ